Գազի բալոնների ստուգաչափում և սերտիֆիկացում

«Լովատո Լաբն» առաջարկում է ավտոմեքենաների գազի բալոնների (գազաբալոնների) տեխնիկական զննում, փորձարկում, ստուգաչափում և սերտիֆիկացում

Ո՞րն է գազաբալոնների ստուգաչափման նպատակը

Մեքենայում տեղադրված գազաբալոնային համակարգի ստուգաչափման և փորձարկման նպատակն առաջացած խնդրի բացահայտումն է՝ հետագայում հնարավոր մեծ վտանգներից խուսափելու համար:

Ինչո՞ւ է գազաբալոնների ստուգաչափումը կարևոր

Ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնները պետք է ստուգաչափվեն և փորձարկվեն ամեն երկու տարին մեկ անգամ: Դա հնարավորություն կտա խուսափել պայթյուններից, վտանգի տակ չի լինի ձեր և ձեր հարազատների կյանքը:

Ինչու Լովատո Լաբ

48x48x1

Ժամանակակից տեխնիկա և սարքավորումներ

Արագ և արդյունավետ փորձարկում և ստուգաչափում

Պրոֆեսիոնալ մասնագետներ և խորհրդատվություն

Մեքենայի գազի բալոնի փորձարկման և ստուգաչափման փուլերն են՝

  • Փուլ 1

    Բալոնի ապամոնտաժում

    Գազաբալոնի փորձարկումից առաջ մեքենայից հանվում է գազի բալոնը: Այնուհետև փականը փակվում է, անջատվում գազի համակարգից և ապամոնտաժվում: Ապա՝ բալոնից հեռացվում է գազի պարունակությունը:

  • Փուլ 2

    Բալոնի արտաքին զննում

    Հաջորդ փուլում զննվում է գազաբալոնի արտաքին մակերեսը՝ հետևելով, որ ճաքեր և վնասվածքներ չլինեն: Թեկուզ աննշան թվացող վնասվածքի դեպքում գազաբալոնը համարվում է անպիտան, իսկ փորձարկումը՝ ավարտված։

  • Փուլ 3

    Բալոնի հիդրավլիկ փորձարկում

    Արտաքին զննումից հետո գազաբալոնը դրվում է համապատասխան սարքավորման մեջ: Ստուգում է, որ բալոնի արտաքին մակերսը լինի չոր: Այնուհետև բալոնը ճնշման տակ լցվում է ջրով։ Ջրով փորձարկումն օգնում է հասկանալ՝ դիմանում է բալոնը իր սահմանային ճնշմանը, թե ոչ:

    Ընդհանրապես հիդրավլիկ փորձարկման անցկացումը բացարձակ անվտանգ է, պայթյունի ոչ մի նախադրյալ չկա, քանի որ գազաբալոնում սովորական ջուր է: Մեթանով աշխատող գազաբալոնի դեպքում հիդրավլիկ փորձարկումն անցկացվում է 300 մթնոլորտ ճնշմամբ, պրոպանով գազաբալոնի դեպքում՝ 30 մթնոլորտ:

    Այս փուլում ջրի ճնշման պատճառով բալոնի քրտնելն ու կաթիլների առաջացումը վկայում են միկրոճաքերի, վնասված հատվածների առկայության մասին: Այնուհետև հաջորդում է ծավալի որոշումը: Բալոնը համապատասխան ճնշման տակ սեղմելուց հետո մի քանի րոպե դադար է տրվում: Այս փուլում անհրաժեշտ է հետևել, որ տրված ճնշումը չնվազի. փորձարկման համար անհրաժեշտ սարքավորման վրա երևում է սլաք, որը պետք է անփոփոխ մնա: Եթե դադարի ընթացքում բալոնի ճնշումը նվազեց, նշանակում է, որ գազաբալոնի ծավալը, թեկուզ աննշան, բայց մեծացել է, իսկ սա արդեն գազաբալոնի անպիտան լինելու մասին է խոսում:

  • Փուլ 4

    Բալոնի ներքին լվացում / պատերի մաքրում

    Ջրի ճնշմամբ գազաբալոնը փորձարկելուց հետո կատարվում է բալոնի ներքին պատերի լվացում, ընդ որում՝ 2 անգամ: Հատուկ լուծույթով կրկնակի լվացում և չորացում անելուց հետո միայն կարելի է համոզվել, որ գազաբալոնի մեջ եղած ջուրը ամբողջովին դատարկվել է, իսկ բալոնի պատերն ազատվել են ավելորդ յուղային նստվածքներից:

  • Փուլ 5

    Բալոնի փականի զննում

    Ջուրը դատարկելուց և բալոնի պատերը մաքրելուց հետո անհրաժեշտ է փականի զննում իրականացնել: «Լովատոն» առաջարկում է տեղադրել հատուկ փական, որն ավելի անվտանգ է: Գազի գերհոսքի կամ արտահոսքի դեպքում այն կանխում է պայթյունի հավանականությունը: Այս փականը թույլ չի տալիս 2 մթնոլորտ ճնշումից ավել գազ դուրս գա և բացառում է 300 մթնոլորտից ավել գազի լիցքավորումը: Իսկ վթարի ու արտահոսքի դեպքում փականը փակվում է:

    Փականը զննելուց ու գազաբալոնն ուսումնասիրելուց հետո միայն ստուգաչափումը համարվում է ավարտված, և գազաբալոնը տեղադրվում է ավտոմեքենայում:

ԼՈՎԱՏՈ ԼԱԲ

Գազաբալոնների փորձարկման և վկայագրման ժամանակակից լաբորատորիա

Ժամանակին ստուգեք Ձեր ավտոմեքենայի գազի բալոնը
Մի վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը

lovatolab

Լովատո Լաբ

Իմացեք գազաբալոնի ստուգաչափման հետ կապված մանրամասները և պայմանները