Preloader

Միֆեր գազաբալոնային համակարգի մասին

Լովատո Արմենիա

Միֆեր գազաբալոնային համակարգի մասին

  • ❌ Գազը/գազաբալոնային համակարգը փչացնում է մեքենայի շարժիչը

    ℹ️ Վերջին սերնդի գազաբալոնային սարքավորումները, որոնք տեղադրված են փորձառու և մասնագիտացված ընկերությունների կողմից, չեն ազդում շարժիչի աշխատանքի վրա:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Մեքենայում միշտ գազի հոտ կա

    ℹ️ Սարքին ավտոմեքենայում չպետք է լինի ո՛չ գազի, ո՛չ բենզինի, ո՛չ էլ դիզելային վառելիքի հոտ: Ավտոմեքենայի գազի համակարգը բացարձակապես հերմետիկ է: Գազի հոտի առկայությունը բացատրվում է միայն գազի համակարգի ցածր որակով և/կամ սխալ տեղադրմամբ ու ահազանգում ավտոմեքենայի վառելիքի համակարգի խնդիրների մասին: Նման հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետներին՝ հերմետիկությունը ստուգելու համար:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Վառելիքի համար խնայողությունը չի փոխհատուցում սարքավորման գինը

    ℹ️ Բենզինից անցում կատարելով գազի՝ կխնայեք առնվազն 2 անգամ, հետևաբար LOVATO սարքավորումների տեղադրման ծախսը «կփոխհատուցվի» մի քանի ամսից մինչև 1-2 տարվա ընթացքում` կախված մեքենայի տարեկան վազքից և շարժիչի հզորությունից:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Գազաբալոնային համակարգ չի կարելի տեղադրել տուրբո շարժիչով մեքենաներում

    ℹ️ Առաջին սերնդի գազաբալոնային սարքավորումները նախատեսված էին միայն կարբուրատորային մեքենաների համար և տուրբո շարժիչով մեքենաներում տեղադրելը նախկինում անհնար էր: Իսկ այժմ ժամանակակից գազաբալոնային սարքավորումները, որոնք ունեն ինքնաշտկման հնարավորություն, ապահովում են ներարկման անհրաժեշտ ճնշումը և կարող են տեղադրվել բոլոր տեսակի տուրբո շարժիչներով աշխատող մեքենաներում:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Գազի համակարգի տեղադրումից շարժիչի հզորությունը էապես ընկնում է

    ℹ️ Ժամանակակից գազաբալոնային համակարգերն ունեն դինամիկայի գրեթե նույն ցուցանիշները, ինչ բենզինով աշխատող շարժիչը։ Ֆիզիկական հատկություններով պայմանավորված՝ գազը փոքր-ինչ ավելի դանդաղ է այրվում, քան բենզինը, ինչը նվազեցնում է մեքենայի հզորությունը ընդամենը 1-3%-ով: Իրականում նման կորուստը աննշան է:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Մեքենան, որում տեղադրված է գազաբալոնային համակարգ, «պայթյունավտանգ» է

    ℹ️ Գազով աշխատող մեքենայի անվտանգության մակարդակը չի զիջում բենզինով կամ դիզելով աշխատող մեքենաների անվտանգությանը: Գազաբալոնային ժամանակակից համակարգն անվտանգության բազմաստիճան մակարդակ ունեցող սարքավորում է, որը, տասնյակ տարիներ կատարելագործվելով, դարձել է առավելագույնս անվտանգ և հուսալի:
    - Գազի բալոնը պատրաստված է շատ ամուր նյութից և կարող է դիմանալ իր նոմինալից շատ ավելի բարձր ճնշման և հարվածների,
    - Մեքենայի՝ հետևից հարված ստանալու դեպքում տորոիդալ գազաբալոնը կարող է պաշտպանիչ դեր կատարել մեքենայի թափքի համար,
    - Գազաբալոնային համակարգն ունի մուլտիփական, որը, մեքենայում գազամատակարարման խափանման դեպքում, դադարեցնում է գազի մուտքը՝ չեզոքացնելով բռնկման հնարավոր վտանգը:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Գազաբալոնային համակարգ ունեցող մեքենան չի կարելի վարել բենզինով

    ℹ️ Գազաբալոնային համակարգը վառելիքի այլընտրանքային աղբյուր է և լրացնում է մեքենայում բենզինային համակարգին: Գազի սպառման դեպքում մեքենան ավտոմատ կերպով անցում է կատարում բենզինով վարելուն՝ շարունակելով ընթացքը:
    Դիտել տեսանյութը

  • ❌ Գազաբալոնի ճնշափորձարկման (ստուգաչափման) հետևանքով բալոնի պատերը թուլանում են, և պայթյունի վտանգը մեծանում է:

    ℹ️ Ճնշափորձարկումը կատարվում է գործարանային սերտիֆիկացված սարքավորումներով՝ ընդունված չափանիշներին համապատասխան՝ չվնասելով գազաբալոնը: Իսկ նպատակը խնդիրների ժամանակին բացահայտումն է՝ հետագայում հնարավոր մեծ վտանգներից խուսափելու համար:

Lovato Armenia

Ունե՞ք հարցեր, եկեք քննարկենք