Description
RMJ-3.2S մոդելը երկաստիճան ռեդուկտոր է սեղմված բնական գազի անընդհատական ներցայտման համակարգերի համար, արտադրված է՝ ըստ ECE R110, ARAI, INMETRO և ENERGAS որոշումների և համապատասխանում է ISO 15500-9 չափանիշներին: Այն համալրված է մուտքում զտիչ ունեցող փակման էլեկտրական կափույրով և ճնշաչափով, որին կարելի է միացնել բալոնում մնացած գազի մակարդակի ցուցիչ:
Ելքում գազի ճնշումը ավտոմատ կերպով և գծայնորեն փոխհատուցվում է՝ ուղղակիորեն կախված ներթողման հավաքչում ճնշումից:
RMJ-3.2S ռեդուկտորը նախատեսված է մինչև 140 կՎտ հզորությամբ շարժիչների համար:
Կառուցվածքի ճշգրտության և հուսալիության ու օգտագործված նյութերի բարձր որակի շնորհիվ ռեդուկտորն ապահովում է գազի համակարգի անթերի աշխատանքը: