Lovato-ն գազաբալոնային սարքավորումների աշխարհում իր հաղթարշավը սկսել է ավելի քան 60 տարի առաջ ընկերության հիմնադիր Օտորինո Լովատոյի՝ մուլտիփականի գյուտով:
Հենց Lovato-ում են առաջին անգամ միավորել գազի լիցքավորումը և մեքենայի գազաբալոնից գազի սպառումը մեկ սարքում: Կառուցվածքն այնքան հաջող էր, որ մինչ օրս այն էական փոփոխությունների չի ենթարկվել: