Գազի բալոնների ստուգաչափում և սերտիֆիկացում
Առաջարկում ենք ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական զննում, փորձարկում, ստուգաչափում և սերտիֆիկացում
Ո՞րն է գազաբալոնների ստուգաչափման նպատակը
Մեքենայում տեղադրված գազաբալոնային համակարգի ստուգաչափման և փորձարկման նպատակն առաջացած խնդրի բացահայտումն է՝ հետագայում հնարավոր մեծ վտանգներից խուսափելու համար:
Ինչո՞ւ է գազաբալոնների ստուգաչափումը կարևոր
Ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնները պետք է ստուգաչափվեն և փորձարկվեն երկու տարին մեկ անգամ: Դա հնարավորություն կտա խուսափել պայթյուններից, Ձեր և Ձեր հարազատների կյանքը վտանգելուց:
Ինչո՞ւ մեզ մոտ
- Ժամանակակից տեխնիկա և սարքավորումներ
- Արագ և արդյունավետ փորձարկում ու ստուգաչափում
- Արհեստավարժ մասնագետներ
Մեքենայի գազի բալոնի փորձարկման և ստուգաչափման փուլերն են՝
Փորձարկումից առաջ մեքենայից հանվում է գազի բալոնը: Այնուհետև փականը փակվում է, անջատվում է գազի համակարգից և ապամոնտաժվում է: Ապա բալոնից հեռացվում է գազի պարունակությունը:
Զննվում է գազաբալոնի արտաքին մակերեսը՝ հետևելով, որ ճաքեր և վնասվածքներ չլինեն: Թեկուզ աննշան թվացող վնասվածքի դեպքում բալոնը համարվում է անպիտան, իսկ փորձարկումը՝ ավարտված։
Արտաքին զննումից հետո գազաբալոնը դրվում է համապատասխան սարքավորման մեջ: Ստուգվում է, որ բալոնի արտաքին մակերեսը լինի չոր: Այնուհետև բալոնը ճնշման տակ լցվում է ջրով։ Ջրով փորձարկումն օգնում է հասկանալ՝ դիմանո՞ւմ է բալոնն իր սահմանային ճնշմանը, թե՞ ոչ:
Հիդրավլիկ փորձարկման անցկացումը բացարձակ անվտանգ է, պայթյունի ոչ մի նախադրյալ չկա, քանի որ գազաբալոնում սովորական ջուր է: Մեթանի բալոնի դեպքում հիդրավլիկ փորձարկումն անցկացվում է 300 մթնոլորտ ճնշմամբ, պրոպանի բալոնի դեպքում՝ 30 մթնոլորտ: Այս փուլում ջրի ճնշումից բալոնի վրա կաթիլների առաջացումը վկայում է միկրոճաքերի, վնասված հատվածների առկայության մասին:
Բալոնը համապատասխան ճնշման տակ սեղմելուց հետո մի քանի րոպե դադար է տրվում: Այս փուլում անհրաժեշտ է հետևել, որ տրված ճնշումը չնվազի. փորձարկման սարքավորման սլաքի դիրքը պետք է անփոփոխ մնա: Եթե դադարի ընթացքում բալոնի ճնշումը նվազում է, նշանակում է, որ գազաբալոնի ծավալը, թեկուզ աննշան, բայց մեծացել է, ինչը բալոնի անպիտան լինելու մասին է վկայում:
Ջուրը դատարկելուց և բալոնի պատերը մաքրելուց հետո անհրաժեշտ է փականի զննում կատարել: «Գազ Լաբն» առաջարկում է տեղադրել հատուկ փական, որն ավելի անվտանգ է: Գազի գերհոսքի կամ արտահոսքի դեպքում այն կանխում է պայթյունի հավանականությունը: Այս փականը թույլ չի տալիս 2 մթնոլորտ ճնշումից ավելի գազի արտանետումը և բացառում է 300 մթնոլորտ ճնշումից ավելի գազի լիցքավորումը, իսկ վթարի ու արտահոսքի դեպքում փակվում է:
Փականը զննելուց ու գազաբալոնն ուսումնասիրելուց հետո ստուգաչափումը համարվում է ավարտված, և բալոնը տեղադրվում է ավտոմեքենայում:
Ծառայության գին
Գազաբալոնների փորձարկման և վկայագրման ժամանակակից լաբորատորիա
Ժամանակին ստուգե՛ք ավտոմեքենայի գազի բալոնը
Մի՛ վտանգեք Ձեր և Ձեր հարազատների կյանքը- Գազաբալոնի ստուգաչափման հետ կապված մանրամասները և պայմանները՝
- 077-370-075
- Երևան, Գր. Հասրաթյան 10/5